Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը
Իսրայելում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը՝ Իսրայել Կրիստալը, ով 113 տարեկան էր: Այս մասին հայտնում է «Свобода» ռադիոն՝ հղում տալով իսրայելական լրատվամիջոցներին:
Նշվում է, որ Կրիստալը ծնվել է Լեհաստանում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա սարսափելի օրեր է ունեցել, կորցրել է երկու երեխաներին և կնոջը:
1950 թվականին նա տեղափոխվել է Իսրայել և կյանքի վերջին տարիներն անց է կացրել Հայֆա քաղաքում, որտեղ նրան աջակցել են երկրորդ ամուսնությունից ծնված երեխաները, թոռներն ու ծոռները:
Կրիստալը պետք է իր 114-րդ ծննդյան տարեդարձը նշեր սեպտեմբերի 15-ին: