Սիրտս վկայում է, որ շուտով Հրաչյա Հարությունյանի թեմայով բանականության մասսայական մթագնման ենք ակնդրելու
Դիցուք՝ մեկը ավտովթարի մեջ է ընկել ու իր մեղավորությամբ մարդիկ էլ զոհվել: Հայաստանում: Կպահանջեի՞ք, որ էդ մարդն ամբողջությամբ չկրի իր պատիժը:
Մեկ այլ օրինակ. ենթադրենք կրկին հայաստանում, բայց այս դեպքում ինչ-որ արտասահմանցի է վթարի մեղավոր դառնում, ու հայեր են զոհվում: Նրան դատում են, բայց պատժի մի մասը դեռ չնստած՝ արտահանձնում են իր հայրենիք: Ինչպե՞ս կվերաբերվեիք այդ պետությանն ու ժողովրդին, եթե արտահանձնումից հետո ներեին այդ արտասահմանցուն ու ազատ արձակեին...
Կոնկրետ բան դեռ չկա, բայց սիրտս վկայում է, որ շուտով Հրաչյա Հարությունյանի թեմայով հերթական անգամ բանականության մասսայական մթագնման ենք ակնդրելու, ասի նա վսյակի ռեֆլեքսիայի պարզ մեխանիզմ ասեմ, էլի:
Կոնստանտին Տեր-Նակալյան. Ֆեյսբուք: