Էդմոն Մարուքյանը տեսակցել է Հրաչյա Հարությունյանին
Այսօր՝ հուլիսի 22-ին, ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանին, ով հուլիսի 20-ին տեղափոխվել է Հայաստան՝ պատժի մնացած մասը կրելու համար:
«Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ Հրաչյա Հարությունյանին, ով արդեն երկու օր է ՌԴ Տամբովի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։
Այս պահին Հրաչյա Հարությունյանն իր ունեցած առողջական խնդիրների հետ կապված համապատասխան բժշկական զննություն է անցնում։ Հրաչյայի տրամադրությունը շատ բարձր էր, նա շատ հուզված էր և ասում էր, որ բառեր չի գտնում, որպեսզի արտահայտի իր շնորհակալությունը հայ ժողովրդին այդ դժբախտ պատահարի պահին և մինչ օրս իր ու իր ընտանիքի կողքին կանգնելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։