Ես թույլ չեմ տա, որ ինձ ասեն՝ դիմում գրի, իմ դիմումի համաձայն ազատվել եմ. Անահիտ Բախշյան
News.am-ը գրում է.Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից:
Անահիտ Բախշյանը վստահեցրել է, որ շարունակելու է ակտիվ գործունեություն ծավալել կրթական ոլորտում։
«Աշխատանքից ազատվելու դիմումս պայմանավորված է տարիքովս, սեպտեմբերին լրանալու է 70–ամյակս, ես թույլ չեմ տա, որ ինձ ասեն՝ դիմում գրի, ես ինքս դիմում եմ գրել ու ազատվել։ Եթե որեւէ մեկը երազում է, որ աշխատանքից դուրս գալով ոլորտի խնդիրների մասին կլռեմ, ես կապացուցեմ, որ էդպես չի»,–ասել է Անահիտ Բախշյանը։