Երթուղայինում վատացել է տարեց ուղևորի ինքնազգացողությունը. նա տեղափոխվել է հիվանդանոց
Armtimes..com-ը գրում է.այսօր երեկոյան Երևանի համար 50 երթուղին սպասարկող միկրոավտոբուսում վատացել է ուղևորներից մեկի ինքնազգացողությունը:
Ականատեսներից մեկի տեղեկացմամբ, նա տարեց տղամարդ է: Հրավիրվել է շտապօգություն, քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց:
Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ ղեկավար Թագուհի Ստեփանյանը ասաց, որ ուղևորը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն` ուղեղի արյան շրջանառության խանգարումով: