Նոր լուսանկարներ Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքից
Երեկ տեղի է ունեցել Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքը: Անժելա Խաչատրյանն ամուսնացել է «Էլադե» մուշտակների խանութի սեփականատիրոջ որդու հետ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պսակադրությունը տեղի է ունեցել Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ խնջույքը՝ «Ֆլորենս» ռեստորանում:
Հարսանիքին ներկա են եղել հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ` Թաթան, Ռազմիկ Ամյանը, Արամեն, Սոսո Պավլիաշվիլին: Երեկոն վարել են Աննա Գրիգորյանը, DJ Ժակը, Մհերը, Հերմինե Ստեփանյանը: