Հայաստանի կառավարությունը հիմնովին ոչնչացրեց այդ վիթխարի ժառանգությունը՝ այն որպես մետաղի ջարդոն վաճառելով Իրանին
Մի քանի օր առաջ Ռուսաստանը հայտարարեց նոր սերնդի հակահրթիռային համակարգի ստեղծման մասին, նաև հինգերորդ սերնդի բազմաֆունկցիոնալ հարվածային ինքնաթիռների մասին, որոնցից 12 հատ արդեն պատվիրել է ՊՆ-ն։ Այս ինքնաթիռները մինչև չորս հարյուր կիլոմետր շառավղով կարող են հայտնաբերել մինչև վաթսուն թիրախ, և հարվածել միաժամանակ տասնվեցին։
Սա այն Ռուսաստանում, որի նկատմամբ սանկցիաներ են կիրառում եվրոպական երկրները, ԱՄՆ-ը և մի քանի այլ երկրներ․․․ Գաղտնիքն այն է, որ Ռուսաստանը բառի բուն իմաստով ժառանգեց սովետական ամբողջ գիտահետազոտական և արդյունաբերական հզորությունները․․․ Բոլոր այն գաղափարներն ու ծրագրերը, որ այսօր իրականացնում են այդ երկրում, ստեղծվել, մշակվել և երբեմն էլ նույնիսկ փորձարկվել են Սովետական Միության տարիներին։
Նույն սթելսը առաջինը նախագժվել, կառուցվել և փորձարկվել է Սովետում, բայց պետական հանձնաժողովը մի շարք պատճառներով այն թույլ ինքնաթիռ է համարել և այն ստեղծողին «գործուղել» է ԱՄՆ-ն, այն այնտեղ արտադրելու համար․․․ Իսկ Հայաստանի կառավարությունը հիմնովին ոչնչացրեց այդ վիթխարի ժառանգությունը, այն որպես մետաղի ջարդոն վաճառելով Իրանին։ Մարդկության պատմությանը արդյոք հայտնի է նման մի այլ կառավարություն, որն այդպիսի ջանասիրությամբ ոչնչացնի իր երկրի ամբողջ արդյունաբերությունը․․․ այն հետ շպրտելով ամբողջ հարյուրամյակներ․․․
Արմեն Հարությունյան. Ֆեյսբուք։