«Դիլիջան ազգային պարկի» գործը դեռ շատ ջուր է քաշելու. այլևս չեն բավարարվի «մանր ձկների» զոհաբերմամբ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ այստեղ պատրաստվում է ուսումնասիրություններ անել նախագահի վերահսկողական ծառայությունը, ինչից հետո այլևս չեն բավարարվի «մանր ձկների» զոհաբերմամբ։
Օրերս բնապահպանության նախարարությունը տեղեկացրեց, որ ստուգել են ազգային պարկի մոտ 60 տոկոս տարածքները և հայտնաբերել ապօրինի հատված ավելի քան 6 հազար 300 ծառ: 1820-ի վերաբերյալ ազգային պարկը ժամանակին կազմել է վարչական ակտեր և կամ ներկայացրել իրավապահ մարմիններին։
Ավելի վաղ էլ 2 տեսուչ էին ձերբակալել, պարկի տնօրեն Սահակ Մուրադյանն ու տեղակալը՝ Վաղինակ Վասիլյանը, ազատվել են աշխատանքից»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: