Բրազիլուհին վատնել է ունեցվածքը Քիմ Քարդաշյանի կազմվածքը ունենալու համար (տեսանյութ)
Բրազիլացի 24-ամյա մոդել Ջենիֆեր Պամպլոնան 470 հազար դոլարից ավելի ծախսել է պլաստիկ վիրահատությունների վրա՝ Քիմ Քարդաշյանի արտաքինին գերազանցող կազմվածքի համար: Այս մասին հայտնում է «New York Post»-ը:
Պարբերականը նշում է, որ կինը վիրահատություն է տարել, որի ընթացքում իր հետույք են ներարկել 1.89 լիտր ճարպ: Բացի դա, նա վիրահատել է քիթն ու կրծքերը, արել է լիպոսակցիա և հեռացրել 4 կողոսկր:
«Իմ բժիշկները հարցրին ինձ, թե վախենո՞ւմ եմ արդյոք վիրահատության ժամանակ մահանալ, սակայն, իմ կարծիքով՝ եթե դա պատահի, ես կմահանամ երջանիկ և գեղեցիկ»,- հայտնել է բրազիլուհին:
«Մարդիկ ասում են, թե ես հիմար եմ, սակայն ես շատ բաների եմ հասել: Ես եկել եմ աղքատ բրազիլական գյուղից: Այժմ հայտնի եմ և ընկերություն եմ հիմնել»,- ասել է Ջենիֆերը: