Ինչո՞ւ են Գառնու տաճար մտնելիս ՀՀ քաղաքացիներից 250 դրամ գանձում, իսկ արտասահմանցիներից՝ 1200
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցներից որևիցե մեկը կարո՞ղ է հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչու, ասենք, Գառնու տաճար մուտք գործելիս ՀՀ քաղաքացիների համար 250 դրամ են գանձում, իսկ արտասահմանցիների համար` 1200։
Այսօր հյուրերիս հետ Գառնի էի գնացել` ապշեցի այդ հիմարագույն օրենքից։ Եթե սփյուռքահային ասում ես, որ դու ՀՀ քաղաքացի չես, ավել պիտի վճարես, ու հետո ուզում ես տուրիզմ զարգացնել, ավելի անհասկանալի միջոց հնարավոր չէ գտնել:
Նարեկ Գալստյան. Ֆեյսբուք