Ինտերպոլը մերժել է Արցախ այցելած եվրապատգամավորի համար միջազգային ձերբալկալման օրդեր տրամադրելու Ադրբեջանի պահանջը
Ինտերպոլը մերժել է Եվրախորհրդարանի չեխ անդամ Յարոմիր Շտետինայի ձերբակալման համար միջազգային օրդեր տրամադրելու Ադրբեջանի պահանջը: Այս մասին գրում է «The Armenian Weekly»-ն` հղում տալով չեխական ռադիոյին:
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանի ղեկավարության պահանջը, որը պայմանավորված է եվրապատգամավորի` փետրվարին Արցախ կատարած այցով, որի ժամանակ Շտետինան քննադատել էր Ադրբեջանի իշխանություններին
Ադրբեջանական կողմի խոսքով` եվրապատգամավորի խոսքերը նպաստել են ղարաբաղյան հակամարտության հարցում լարվածության սրմանը: Չեխական կողմը նշում է, որ ձերբակալման պահանջն ուղղված է միջազգային փորձագետներին վախեցնելուն, որպեսզի վերջիններս Ադրբեջանի կառավարության հասցեին մեղադրական մեկնաբանություններ չանեն:
Նախկինում Ադրբեջանը միջազգային ձերբակալության օրդեր էր պահանջել նաև եվրապատգամավորներ լյուքսեմբուրգցի Ֆրանկ Էնգելի և կիպրոսցի Էլենի Թեոխարոս նկատմամբ, որոնք երկուսն էլ այցելել են Արցախ: