«Ինտերպոլը» մերժել է եվրախորհրդարանի պատգամավորին ձերբակալելու Ադրբեջանի խնդրանքը
«Ինտերպոլ»-ը մերժել է Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինային ձերբակալելու իրավունք տալու Ադրբեջանի խնդրանքը: Այս մասին հայտնում է «radio.cz»-ն:
Ադրբեջանը նման դիմում է ներկայացրել այն բանից հետո, երբ եվրախորհրդրանի պատգամավորը փետրվարին այցելել է Արցախ:
Հաղորդվում է, որ չեխական կողմն այս կապակցությամբ հայտնել է, որ Ադրբեջանը նմանատիպ քայլերով փորձում է խուսափել իր հասցեին միջազգային հանրության կողմից տրվող բացասական գնահատականերից:
Նշենք, որ Արցախ կատարած այցելության ընթացքում Յարոմիր Շտետինան դատապարտել էր Արցախի նկատմամաբ ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականությունը: