Կյանքը՝ տիեզերքում. փաստեր և «NASA»-ի հետազոտությունները (լուսանկարներ)
«NASA»-ի ներկայացուցիչները հաղորդել են, որ շուտով պատրաստ կլինեն հրապարակել անհերքելի փաստեր այլմոլորակայինների գոյության մասին: Այս մասին գրում է «Actualnews.am»-ը:
Ըստ փորձագետների՝ նրանք հայտնաբերել են ավելի քան 200 մոլորակային կառույցներ, որոնք նմանություն ունեն Երկիր մոլորակի հետ: Մոտ տասը մոլորակներում հնարավոր է կյանքի գոյությունը, որոշներում «NASA»-ի հետազոտողները գտել են օտար օրգանիզմներ:
Ըստ հետազոտող՝ Թոմաս Զուրբուենի մոտ ապագայում տիեզերական գործակալությունները կարող են սենսացիոն բացահայտում անել այլ մոլորակներում կյանքի գոյության մասին: Այժմ ոչ մի աստղադիտակ չի կարող ճշգրիտ փոխանցել տեղեկատվություն հազարավոր լուսնային տարի հեռավորության վրա գտնվող մոլոակների մասին սակայն մի քանի տասնամյակ անց դա նույնպես հնարավոր կլինի:
Գիտնականները նշում են, որ այլ մոլորակներում կյանքի գոյության առաջին նախապայմանը մթնոլորտի գոյությունն է, ինչպես նաև կարևոր է արևից հեռավորությունը, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները համատեղելի չեն կենդանի օրգանիզմների հետ: Միևնույն ժամանակ կա մի տեսություն, որ այլ երկնային մարմինները և կյանքի էվոլյուցիան ինքնին կարող է տարբերվել երկրից: Այդ օրգանիզմները կարող են կախում չունենալ թթվածնից:
Հետազոտողները ստեղծել են աստղադիտակ, որը կգործի 2018 թվականից և որով հնարավոր կլինի հայտնաբերել կյանքը այլ մոլորակներում:
Կա հատկանշական փաստ, որ հենց Մարս մոլորակում կարող է լինել կյանք: Այդ պատճառով էլ Կարմիր մոլորակում գիտնականները կկատարեն առաքելություն հաստատելու կամ ժխտելու համար կյանքի գոյությունը: Գիտնականների ստեղծած ծրագիրը թույլ է տվել Երկրից ուսումնասիրել մոլորակը և այնտեղ նկատելի է եղել ծովեր, գետերի, օվկիանոսների գոյությունը, և բնակնաբար եթե կա ջուր ապա հնարավոր է և կյանք:
Այն, որ կյանքը այլ մոլորակների վրա հնարավոր է գոյություն ունենա, դա փաստում են բոլոր գիտնականներն ու փորձագետները: Եվ ամենայն հավանականության տեխնոլեգիաների զարգացումը կնպաստի այլ մոլորակների առավել խորը ուսումնասիրությանը և տիեզերքում մեր միակը չլինելու փաստը կժխտվի: