Հայկական կողմը կարող է զարգացնել ռազմական համագործակցությունը Բելառուսի հետ
Ադրբեջանին Ռուսաստանի կողմից հերթական ռազմատեխնիկայի առաքման դիմաց հայկական կողմը կարող է զարգացնել ռազմական համագործակցությունը Բելառուսի հետ: Կարծում եմ` Լուկաշենկոն բաց չի թողնի այս հնարավորությունը ռուս-բելառուսական հարաբերություններում մեկ անգամ ևս կարևորելու Բելառուսի քաղաքական և տնտեսական նշանակությունը:
Մյուս կողմից, հայկական կողմի հետ համագործակցության համատեքստում Լուկաշենկոյի համար սա լավ առիթ է ի ցույց դնել Ալիևին իր դժգոհությունը` Լապշինի արտահանձնման դիմաց ակնկալվող նավթի մատակարարման խմբաքանակն այդպես էլ չստանալու հարցում, չնայած ադրբեջանական նավթի մատակարարման հարցում առկա են նաև զուտ ֆինանսական շահավետության հետ կապված հարցեր:
Ինչևէ, կարելի է փորձել առավել ճկուն և ոչ գծային դիվանագիտություն իրականացնել, ինչը թերևս կբարձրացնի Հայաստանի կշիռը թե ՌԴ հարաբերություններում, և թե տարածաշրջանային հարթությունում:
Կարեն Վերանյան. Ֆեյսբուք