«Ալ Ջազիրիա ազե» հեռուստաալիքը զբաղվում է Արցախի մասին ստահոդ լուրեր տարածելով
«Ալ Ջազիրիա ազե» ինտերնետային հեռուստաալիքը զբաղվում է ստահոդ լուրեր տարածելով: Հունիսի 23-ին այս հեռուստաալիքը հաղորդում է, որ իբրև թե ձերբակալել են 8 PKK զինյալների Արցախից:
Այս հեռուստաընկերությունը բոլորին հասանելի համացանցից վրեցրած նկարների վրա տեքստ է կարդում իբրև թե 8 PKK-ի զինյալների ձերբակալման մասին Արցախից: Սակայն այդ զինյալները որտեղ են ձերբակալվել, կամ որտեղից են, կամ ինչ ազգություն ունեն, չի նշվում:
Ակնհայտորեն նորից գործ ունենք իրականությունից կտվրած քարոզչության հետ, որի թիրախը հավանաբար ներքին լսարանն է:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք