Ոլորտային ձախողումներ շարքից
Երբ արդեն տարիներ շարունակ ընկերներիցս, ծանոթներից անգամ ուսանողներիցս շատ-շատերը գերադասում են անգամ իրենց ոչ աշխատանքային երկու օրն անցկացնել Վրաստանում, և ոչ թե ՀՀ-ում: Ես չեմ խոսում արձակուրդային տուրիզմի մասին. հավանաբար ինձանից ավելի լավ գիտեք ինչ է կատարվում:
Սա, իհարկե, չի փոխում վրացիների նկատմամբ «մեր» անհիմն քամահրական վերաբերմունքը, սակայն հստակ ինդիկատոր է այսքան տարվա մեջ տուրիզմի ոլորտում ՀՀ համապատասխան գերատեսչությունների ու նաև մասնավոր սեկտորում գործարարների անհեռատես ու անտարբեր մոտեցումների մասով: Ու դրա համար կարծես որևէ մեկը երբևէ չի էլ պատժվել:
Մինչդեռ այսօրվա տնտեսական ճգնաժամի պայմաններում ձեռ ու ոտ ենք ընկել արտաքին ու ներքին պարտք սպասարկելու, կառավարում օպտիմալացնելու, ներդրումներ գտնելու, տնտեսություն փրկելու առումով:
Լավ չի...
Հ.Գ.Նոր թիմը կարծես ինչ-որ բաներ փորձում է ձեռնարկել: Տեսնենք..
Ալեն Ղևոնդյան. Ֆեյսբուք