Երկարակեցության և առողջության համար գլխավոր մթերքը
Ամերիկացի գիտնականները որոշել են առողջությունը ամրապնդելու և երկարակեցության հասնելու համար գլխավոր մթերքը: Այն, ինչպես կարծում են բժիշկները, լոբին է: Այս մասին գրում է «Экономика сегодня»-ն:
Համապատասխան հետազոտություններ են անցկացրել քաղցկեղի հետազոտական ինստիտուտի մասնագետները: Նրանց խոսքով՝ լոբու սպիտակուցները գերազանցում են մսի և ձկան որոշ տեսակների: Լոբին իր մեջ պարունակում է մարդուն անհրաժեշտ վիտամիններ և հանքային աղեր, ածխաջրեր:
Բժիշկները նշում են, որ լոբի օգտագործելը խթանում է աղիքային խնդիրների, ճարպակալման, շաքարային դիաբետի կանխարգելմանը: Նրանք խորհուրդ են տալիս լոբի ուտել ամեն օր: Ի դեպ, պահածոյացված լոբին ևս շարունակում է օգտակար մնալ, քանի որ չի կորցնում պարունակած օգտակար նյութերը: