Պետերբուրգի խայտառակությունը. Ռոնալդուն քննադատել է մարզադաշտի խոտածածկը
Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները գնահատել են «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտի խոտածածկի որակը: Նախօրեին նրանք խաղացել էին Նոր Զելանդիայի հետ և դուրս եկել Կոնֆեդերացիայի գավաթի կիսաեզրափակիչ: Այս մասին գրում է «Мир24»-ը:
Հավաքականի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն քննադատել է խոտածածկի վիճակը պետերբուրգյան մարզադաշտում:
«Դաշտը դժվար էր, խոտածածկն այնքան էլ լավը չէ: Լավագույն որակի խաղ դրա վրա ցույց տալ հնարավոր չէր: Մենք ամեն ինչ արեցինք, ինչ կարող էինք, ու դուրս եկանք կիսաեզրափակիչ»,-ասել է Ռոնալդուն:
Ի դեպ, հավաքականի պաշտպան Լուիշ Նետուն այլ կարծիք է հայտնել խոտածածկի մասին՝ նշելով, որ այն լավ վիճակում է գտվում և ավելի լավ որակի է հասել: