ԱԺ-ում Ալիկ Սարգսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը երկսենյականոց աշխատասենյակներ են ստացել
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանում օրեր շարունակ առանց աշխատասենյակի դեգերող ուժային կառույցների նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մաքառումները տվել են ցանկալի արդյունք:
Նախկին ոստիկանապետ Ալիկ Սերգեյիչին և ԱԱԾ պետի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլականին խորհրդարանի գողտրիկ անկյունում՝ առաջին հարկում, միմյանց հարևանությամբ երկսենյականոց աշխատասենյակներ են տվել: Ընդ որում՝ հատուկ նրանց համար երկու աշխատասենյակ միացվել է իրար, դռները փակվել են, և հիմա կապիտալ վերանորոգման աշխատանքներ են ընթանում»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: