Էվերեստ բարձրանալիս լեռնագնացներ են մահացել
Էվերեստ բարձրանալիս 3 լեռնագնաց է մահացել ևս մեկը համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն:
Մահացած լեռնագնացները ԱՄՆ-ի, Սլովակիայի և Ավստրալիայի քաղաքացիներ են, իսկ անհետ կորածը՝ Հնդկաստանի: Որոնողական աշխատանքներ են իրականացվում:
Աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթը առաջին անգամ նվաճել են նորզելանդացի Էդմունդ Հիլարին և Տնեզինգ Նորգայը՝ 1953 թվականին: