Մայիսի 23-ին Քարվաճառ - Վարդենիս միջպետական ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Քարվաճառ - Վարդենիս միջպետական ճանապարհի 23-րդ կիլոմետրին քարաթափման վտանգը վերացնելու համար իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
Այդ նպատակով սույն թվականի մայիսի 23-ին առավոտյան ժամը 6:00-ից նշված ճանապարհահատվածը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար: