ԿԸՀ-ն «Երկիր ծիրանի»-ից դեռևս ինքնաբացարկի դիմում չի ստացել. Tert.am
«Tert.am»-ը գրում է. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Երկիր ծիրանի» կուսակցությունից դեռևս ինքնաբացարկի դիմում չի ստացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:
«Մոտ օրերին ԿԸՀ կբաշխի Երևանի ավագանու ընտրություններում ավագանու անդամ դարձած անձանց մանդատները»,- շարունակեց Հերմինե Հարությունյանը:
Նշենք, որ «Երկիր ծիրանի» կուսակցությունը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ընտրությունների արդյունքներն անվավեր համարելու պահանջով, սակայն ԿԸՀ մերժել է դիմումը:
Մանրամասները` այստեղ.