Աֆղանական զինվորները մեկ օրում ոչնչացրել են 70 գրոհայինների
Աֆղանստանի ուժային գերատեսչությունները անվտանգության ապահովման գործողությունների ժամանակ մեկ օրում ոչնչացրել են 71 զինված գրոհայինների: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
«Աֆղանստանի ուժային գերատեսչությունները որոշակի տարածքների մաքրման համար իրականացրել են 12 հակաահաբեկչական գործողություններ: 24 ժամվա ընթացքում գործողությունների արդյունքում ոչնչացվել է շուրջ 71 գրոհային»,- ասվել է հաղորդագրության մեջ:
Լրատվամիջոցը հայտնում է, որ 40-ից ավելի ապստամբներ վիրավորվել են, 7-ը՝ ձերբակալվել: