«Ռեալ»-ը` Իսպանիայի չեմպիոն (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության վերջին` 38-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը «Լա Ռոսալեդա» ստադիոնում հյուրընկալվեց «Մալագա»-ին:
Խաղն ավարտվեց Զինեդին Զիդանի գլխավորած թիմի հաղթանակով` 2:0: Գոլով աչքի ընկան Կրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ Բենզեման: Այս հաղթանակի շնորհիվ «արքայական ակումբը» 33-րդ անգամ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն: