Հետաքրքիր պատմություն՝ Նոր Ջուղայի հայ վաճառականների մասին
Սպահանից մի հետաքրքիր պատմություն հիշեցի: Սպահանի ամենահին կամուրջը սարքել են Նոր Ջուղայի հայ վաճառականների փողերով, որ քաղաքի կենտրոնը միանա Նոր Ջուղային:
Տարիներ առաջ մի պաշտոնական պատվիրակությամբ Սպահանում էինք ու թանգարանում մեզ պատմում էին քաղաքի մասին:
Գիդը սկսեց պատմել այդ կամուրջի մասին ու չասեց, որ հայ վաճառականների փողերով է սարքվել կամուրջը:
Երբ մեր պատվիրակությունից մեկը հարցրեց, բա ինչի չեք ասում, որ հայերն են կառուցել կամուրջը, գիդը մի շատ լավ պատասխան տվեց:
Ասեց, եթե այդքան լավ կամուրջներ եք սարքում, բա ինչի Հայաստանում չեք սարքել:
Ստեփան Դանիելյան. Ֆեյսբուք