Ի՞նչ չի կարելի ուտել 30 տարեկանից հետո
Մի քանի երկրների հետազոտողներ անց են կացրել համատեղ աշխատանքներ, որոնք թույլ են տվել պարզել, որ կան մի շարք մթերքներ, որոնք չպետք է ուտեն այն մարդիկ, ովքեր արդեն 30 տարեկան են: Այս մասին գրում է «МедикФорум»-ը:
Այսպես, դա վերաբերում է այդ տարիքում գտնվող երկու սեռերի ներկայացուցիչներին, նույնիսկ եթե նրանք առողջական լուրջ խնդիրեր չունեն: 30-ից հետո սկսում են առաջանալ փոքր կնճիռներ, որոնք ուղեկցվում են բարձր ճնշմամբ: Այս ամենից խուսափել կարելի է՝ սննդակարգը փոխելով:
Այսպես, սննդակարգից պետք է հանել պատրաստի սուպերը, որոնք միայն եռացրած ջուր են պահանջում, քանի որ դրանք ոչ մի օգտակար նյութ չեն պարունակում:
Հաջորդ կետում հացաբուլկեղենն է, որը մեծ քանակության դեպքում ազդում է մարդու կազմվածքի վրա: Մեծ քանակությամբ շաքար պարունակող սննդամթերք նույնպես խորհուրդ չի տրվում, այդ թվում՝ յոգուրտը: Կարելի է ուտել միայն բնական և առանց շաքարի յոգուրտ:
Իսկ միրգ և բանջարեղեն պետք է շատ ուտել, քանի որ դրանք մեծ քանակով վիտամիններ են պարունակում: