Պատանի բռնցքամարտիկները որոշեցին Հայաստանի չեմպիոններին
«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի մինչև 16 տարեկան պատանիների Հայաստանի առաջնությունը:
Մասնակցել են Երևանի, հանրապետության մարզերի և Արցախի մեծ թվով բռնցքամարտիկներ՝ ավելի քան 230 հոգի:
Յոթ օր տևած պայքարում ըստ քաշային կարգերի չեմպիոն դարձան. 46 կգ՝ Ռուդոլֆ Գարբոյան, 48 կգ՝ Հայկ Ալաբեկյան, 50 կգ՝ Արթուր Շախպազյան, 52 կգ՝ Արթուր Սահակյան, 54 կգ՝ Ռաֆայել Հակոբյան, 57 կգ՝ Դավիթ Երիցյան, 60 կգ՝ Արարատ Հարությունյան, 63 կգ՝ Կարեն Ստեփանյան, 66 կգ՝ Արսեն Գրիգորյան, 70 կգ՝ Գագիկ Վարդանյան, 75 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյան, 80 կգ՝ Նարեկ Բարսեղյան, +80 կգ՝ Սարգիս Պողոսյան: