Հայաստանում բուռն զարգացում է ապրել պատվերով իրար դեմ գրելը
Հայաստանում բուռն զարգացում է ապրել պատվերով իրար դեմ գրելը: Եթե հակառակ թիմերում գտնվողները, մրացակից քաղաքական ուժերը դա անեն, ինչ որ տեղ հասկանալի է, բայց երբ դա անում է աշխատողը իր վերադասի նկատմամբ, կամ հակառակը, դա արդեն` хуже не куда:
Անգամ պատվերով ցույց են անում, որ լուծեն հարկերից խուսափման հարցը, ջրաչափերի ու ջրօգտագործման դեմ նյութեր են տպել տալիս, որ կանխեն մեկ այլ ձուկ արտադրողի շուկա մտնելը: Սա մասնավոր ոլորտում, բա՜ պետական համակարգում:
Երեկոյան ժողով են անում, փակ, գաղտնի ժողով, բայց արդեն առավոտյան թերթերը մանրամասներ են տպում ժողովից: Լսում են, որ մեկը պաշտոն պետք է ստանա և լրատվական դաշտ են նետում անձնական կյանքից այնպիսի տեղեկություն, որը մեղմ ասած, տվյալ անձին պատիվ չի բերում: Ասեմ, սա նաև հստակ նկատելի է իշխանական լծակներին տիրապետող մի քանի պաշտոնյաների մոտ:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: