«Microsoft»-ը հոլոգրաֆիկ դիսփլեյ է ստեղծել, որը կփոխարինի «HoloLens»-ին (լուսանկար)
«Microsoft»-ը նոր հոլոգրաֆիկ դիսփլեյ է ստեղծել, որը թույլատրում է եռաչափ մոդելները դիտել սովորական ակնոցների միջոցով: Այս մասին գրում է «Actualnews.org»-ը:
Նոր դիսփլեյի դեպքում կարիք չի լինի օգտվել «HoloLens»-ից կամ թանկարժեք այլ սարքավորումներից: Այնուհանդերձ, «Microsoft»-ն ընդգծում է, որ նորույթը պարտադիր կերպով չի ներառվելու արտադրության իր ծարգրում:
Իմաստն այն է, որ տեխնոլոգիան դեռևս մի շարք սահմանափակումներ ունի, որոնք թույլ չեն տալիս նորարարության մասսայական օգտագործման երաշխիքներ տալ: