Սաղն էլ ձեր յանն են. Վարդան Ղուկասյանը՝ Սեյրան Սարոյանին
Այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ մշտական հանձնաժողոների նախագահների քվեարկության ժամանակ հետաքրքիր երկխոսություն տեղի ունեցավ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանի և «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանի միջև:
Մասնավորապես, Սեյրան Սարոյանը Վարդան Ղուկասյանին հարցրեց՝ «Ընցա՞ր մեր յան», ինչին ի պատասխան վերջինը ասաց՝ «Սաղն էլ ձեր յանն են»:
Սեյրան Սարոյանն էլ ավելացրեց թե՝ «Էդ եմ ասում՝ մեր շարքն ես նստե»: