Գաղտնիքներ տղամարդկանց մարմնի մասին
Տղամարդկանց մարմինը լի է բազմաթիվ անակնկալներով: Դրանցից որոշները անհայտ են ոչ միայն կանանց, այլև հենց տղամարդկանց համար: Այս մասին գրում է «AdMe.ru»-ն:
Մենք կբարձրացնենք քողը և կներկայացնենք տղամարդկանց մարմնի մասին 8 փաստեր, որից հետո դուք այլ աչքով կնայեք ուժեղ սեռի ներկայացուցիչներին:
1.Դանդաղ ծերացում
Տղամարդկանց դեմքը տարիների ընթացքում ավելի երտասարդ է մնում, քան կանանցը: Տարիքի հետ կանանց մաշկը կորցնում է խտությունը, և առաջանում են կնճիռներ: Տղամարդկանց մոտ դա ավելի դանդաղ է լինում, չնայած նրան, որ ուժեղ սեռը սովորաբար չի հետևում իր մաշկի խնամքին: Իհարկե կարելի է փաստել, որ կանանց մաշկը արտաքին ազդակներից ևս կարող է սկսել շուտ ծերանալ:
2. Կրծքով կերակրում
Այո՛, ճիշտ հասկացաք: Տղամարդիկ ունեն գեղձեր, որոնք կարող են կաթ արտադրել: Սակայն դրա զարգացումը նորմայից շեղում է համարվում: Պատճառը պրոլակտին հորմոնն է, որը կարող է առաջանալ թմրանյութեր օգտագործելիս, հիպոթալամուսի գործառույթի խանգարումից:
3.Ճաղատացում
Ենթադրվում է, որ ճաղատացման համար պատասխանատու են մայրական գեները: Սակայն դա այդպես չէ, հավասարապես պատասխանատու են երկու գեներն էլ: Գեներից զատ կարևոր են նաև արական հորմոնները, որոնք ազդում են մազերի ֆոլիկուլի վրա, և մարմինը աստիճանաբար չի կարողանում արտադրել նոր մազեր: Դա է պատճառը որ տղամարդկանց մոտ սկսում է ճաատացումը, չնայած պատճառը կարող է լինել նաև վատ սնունդը, սթրեսը:
4.Նախադաշտանային համախտանիշ
Շատերի համար սա կարող է ավելի զարմանալի թվալ, քան կրծքով կերակրումը, սակայն տղամարդկանց 26%-ը ևս կարող է ունենալ նախադաշտանային ախտանիշներ: Այս ժամանակահատվածում տղամարդը դառնում է ավելի դյուրագրգիռ, զգայուն, սոված նույնիսկ կարող տառապել որովայնի ստորին հատվածի ցավերից: Ընդհանուր առմամբ սա կանանց բնորոշ դաշտանային ցավերն են:
5.Կանացի բնություն
Բոլոր մարդկանց գոյությունը նախ սկսվում է որպես կին: Երեխաները ձևավորովում են X և Y քրոմոսոմներից, երկու X քրոմոսոմի հանդիպումից ծնվում են աղջիկներ, X և Y քրոմոսոմի հանդիպումից՝ տղաներ: Բանն այն է, որ եթե 5-6 ամիսների ընթացքում Y քրոմոսոմը պասիվ է, ապա մինչև այն կակտիվանա սաղմը զարգանում է որպես աղջիկ:
6.Հաստ մաշկ
Մաշկի խտության համար ատասխանատու է արական տեստոստերոն հորմոնը: Դա է պատճառաը որ այն 25%-ով ավելի հաստ է քան իգական սեռինը: Սակայն, չնայած նախնական առավելությանը, տղամարդկանց մաշկը ժամանակի ընթացքում բարակը, բայց կանացը մնում է անփոփոխ:
7.«Ադամի խնձորը»
Դուք երբևէ մտածե՞լ եք՝ ինչու է տղամարդկանց մոտ «Ադամի խնձորը» ավելի մեծ, քան կանանցը: Դա վահանաձև գեղձն է, որի վրա ասես առաջացած լինի սալորի կոճ: Դրա գործառույթը ձայնային պաշտպանությունն է: Ինչպես նաև պատասխանատու է ձայնի բարձրության համար: Դեռահասության տարիքից ձևավորվում է «Ադամի խնձորը»: Տղամարդկանց մոտ ավելի մեծ է քան կանանց, որովհետև նրանք ունեն ավելի շատ ելուստ, և ներքևի ձայն:
8.Գունային ընկալում
Տղամարդիկ ավելի քիչ գույներ են տեսնում քան կանայք, պատճառը ավելի քան պարզ է: Գունային ընկալման համար կանայք ունեն երկու X քրոմոսոմներ, իսկ տղամարդկանց մոտ դա միայն մեկն է: