Սպորտը միշտ չէ օգտակար. գիտնականներ
Ճապոնացի հետազոտողները հաղորդել են, որ իրենց հաջողվել է ապացուցել, որ սպորտով զբաղվելը կարող է նաև օգտակար չլինել, ինչպես փորձում են ներկայացնել բոլորը: Այս մասին գրում է «МедикФорум»-ը:
Պարզվում է, որ որոշ մարդկանց համար սպորտը կարող է ոչ թե պարզապես օգուտ չտալ, այլև ցավալի հետևանքներ ունենալ: Սպորտը, գիտնականների խոսքով, նաև կարող է բացասաբար ազդել առողջ մարդկանց վրա, եթե նրանք պարապմունքներին ճիշտ չմոտենան և տարբեր տիպի սխալներ թույլ տան:
Բացահայտվել է, որ մարդկանց առողջության վրա կարող է վատ ազդել հատուկ սպիտակուցը, որը ստացել է սելենոպրոտեին P անունը, այն սինթեզվում է լյարդի կողմից: Այդ նյութը պատասխանատու է օրգանիզմի կողմից թթվածնի կլանման հաար: Երբ այս նյութի քանակը չափից շատ է լինում օրգանիզմում, փոփոխվում են որոշ գործընթացներ: Արդյունքում սպորտը կարող է տարաբնույթ հետևանքներ ունենալ: