Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի էլեկտրոնային բորսաներում նավթի համաշխարհային գներն աճել են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի բորսայում (NYMEX) «WTI» թեթև տեսակի նավթի գինը աճել է 0,42%-ով՝ հասնելով բարելի դիմաց 49,72 դոլարի:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մայսիյան մատակարարումների ֆյուչերսների գներն աճել են 0,25%-ով՝ հասնելով բարելի դիմաց 52,55-ի: