Արգենտինայում թույլատրել են մարիխուանան օգտագործել բժշկական նպատակներով
Արգենտինացի օրենսդիրներն ընդունել են կանեփի յուղը բժշկական նպատակներով օգտագործելն օրինականացնող օրինագիծը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Օրինագիծը դաշնային կառավարությանը թույլատրում է մարիխուանա աճեցնել հետազոտության և բժշկական նպատակների համար:
Օրինագիծը կուղարկվի երկրի նախագահ Մաուրիսիո Մակրիի մոտ ստորագրության համար: Նշենք, որ օրինագծի նախաձեռնողները նախագահի կուսակցության ներկայացուցիչներն են:
2009 թ.-ին հաղորդվում էր, որ Արգենտինայի գերագույն դատարանը քրեորեն պատժելի հանցագործությունների շարքից բացառել է մարիխուանայի փոքր քանակությամբ կիրառումը: