Վիգեն Սարգսյանի «նվերը» Բազմասեր Առաքելյանին
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզում առաջադրված Բազմասեր Առաքելյանը վերջին օրերին հպարտորեն հայտարարում է, որ իր ընտրվելու հարցը լուծված է շնորհիվ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի:
Մեզ հասած տեղեկություններով՝ Վիգեն Սարգսյանը հրահանգել է Աշտարակում գտնվող զորամասերի զինծառայողներին Մուղնու տեղամասում ձայները տալ միայն Բազմասեր Առաքելյանին:
Վերջինս դարձել է Սերժ Սարգսյանի սիրելիներից, և նա էլ ջանք չի խնայում, որպեսզի Բազմասեր Առաքելյանը կրկին վերադառնա Ազգային ժողով»:
Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: