Մեդվեդևը Պուտինի հետ լուսանկարներ է հրապարակել
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի սոցիալական կայքերի էջերում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ֆրանց-Իոսիֆի հող (Արխանգելսկի շրջան) կատարած այցից ֆոտոհաշվետվություն է ներկայացվել: Այս մասին գրում է «Взгляд» թերթը:
Նրանց հետ է եղել նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով իր գործընկերների հետ նկարահավել է սառցե քարանձավում:
Հիշեցնենք, որ ռուս կառավարիչներն այսօր զննել են քարանձավը, որտեղ հավիտենական սառույցներ են բնական պայմաններում: Վլադիմիր Պուտինը նույնիսկ մի քանի սառցե մասնիկ է վերցրել ձեռքը՝ նշելով, որ դրանց օգնությամբ, օրինակ, կարելի է ուսումնասիրել Երկիր մոլորակի մթնոլորտը, որը եղել է մի քանի հարյուր տարի առաջ: