Ադրբեջանցի լրագրողը Երևանում նյութ է պատրաստել (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որը նկարահանվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին, տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է Երևանը պատրաստվում Ամանորյա տոներին:
Տարօրինակը միայն այն է, որ տվյալ տեսանյութը պատկանում է «BBC Azerbaijan» լրատվական կայքին: Այսինքն ադրբեջանական այս կայքի լրագրողը կամ ինչ-որ անհայտ թղթակից հանգիստ քաղաքում նկարահանումներ է կատարել Ադրբեջանի համար: Կադրերը զգացվում է, որ նկարահանվել են հեռախոսով, ավելի շատ գաղտնի կամ իբր տուրիստական ոճով: «BBC»-ն այն լրատվականը չէ, որ այլ կայքի նկարահանած տեսանյութ վերցնի ու առանց որևէ հղում տալու , իր լոգոյով, նյութ պատրաստի:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք