Սյունիքի նախկին մարզպետը պատերազմ է հայտարարել գործող մարզպետին. Armlur.am
Armlur.am-ը գրում է, որ Սյունիքի մարզում նախընտրական կրքերը գնալով թեժանում են:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ օրերս Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիս քաղաքում երեք շտաբ է բացել՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Աշոտ Արսենյանին աջակցելու համար, և այս հանգամանքը դուր չի եկել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված մարզպետ Վահե Հակոբյանին և նրա թիմակիցներին:
Ասել է, թե նախկին մարզպետը պատերազմ է հայտարարել գործող մարզպետ Վահե Հակոբյանին: Ինչով կավարտվի այս ամենը, սպասենք զարգացումներին: