Էջմիածնում կինը չորրորդ հարկից ցած է նետվել. Tert.am
Tert.am-ը գրում է, որ նախօրեին Էջմիածնում կինը բարձրահարկ շենքից ցած նետվելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել:
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը՝ նշելով, նման հաղորդում ստացել են «Վաղարշապատի» ԲԿ-ից։
«Մարտի 28-ին, ժամը 14:35 «Վաղարշապատի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է ընդունվել 1977-ին ծնված մի կին»,– ասաց նա:
Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ պարզվել է, որ այդ կինը նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում ինքնասպանություն գործելու նպատակով շենքի չորրորդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից ցած է նետվել:
Մանրամասները` այստեղ: