Սիրիական Հոմս քաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր
Տեղական լրատվամիջոցերը հայտնում են սիրիական Հոմս քաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին: Նախնական տվյալներով ՝ կան զոհեր: Այս մասին գրում է Ren.tv-ն:
«SANA» գործակալության հայտնած տեղեկատվության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Էզ-Զահարա թաղամասում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ամտոբուսում:
Զոհերի թիվը ճշգրտվում է: