Թերեզա Մեյը Եվրամիության իշխանություններին հայտնել է «Brexit»-ի մեկնարկի մասին
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիության իշխանություններին պաշտոնապես հայտնել է «Brexit»-ի մեկնարկի մասին (Բրիտանիայի դուրս գալը` ԵՄ կազմից): Այս մասին գրում է Ren.tv-ն:
Աղբյուրի հայտնած տեղեկատվության համաձայն՝ Մեյի հաղորդագրությունը փոխանցել է Բրիտանիայում ԵՄ մշտական ներկայացուցիչ Թիմ Բարրոն: Նա փաստաթուղթը հանձնել է ԵԽ ղեկավար Դոնալդ Տուսկին:
Ավելի վաղ՝ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը «Brexit»-ի մասին համաձայնագիր է ստորագրել: Փաստաթուղթը հաստատվել է խորհրդարանի երկու պալատների կողմից: