Կրծքով կերակրումը երեխային ավելի խելացի չի դարձնում
Կրծքով կերակրումը երեխաներին ավելի խելացի չի դարձնում. այսպես են կարծում իռլանդացի գիտնականները: Իրենց նոր հետազոտության մեջ նրանք ժխտել են միֆը այն մասին, թե կրծքի կաթը դրական է ազդում երեխայի ինտելեկտուալ կարողությունների վրա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Pediatrics-ին:
Դուբլինյան համալսարանի հետազոտողները վերլուծել են 3-5 տարեկան 7478 երեխայի մտավոր կարողություններ: Պարզվել է, որ ծնողների կրթական մակարդակի և ընտանիքի եկամուտի փոփոխութուններից հետո, չկա ոչ մի տարբերություն կրծքով կերակրված և չկերակրված երեխաների միջև:
Սակայն, ինչպես պարզվել է, կրծքով կերակրումը օգնել է լուծել այնպիս խնդիրներ, ինչպիսիք են հիպերակտիվությունը: