Մեսսիին կորակազրկե՞ն
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը իր պաշտոնական էջում զայրացած հաղորդագրություն է տարածել ՝ տեղեկացնելով, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան որոշել է որակազրկել կատալոնացիների հարձակվող և Արգենտինայի ազգային հավաքականի խաղացող Լեոնել Մեսսիին 4 խաղով և տուգանել վերջնիս 10 հազար շվեյցարական ֆրանկով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
««Բարսելոնա» իր զարմանքն ու զայրույթն է հայտնում ՖՄՖ-ի գործողությունների հետ կապված. Արգենտինա-Չիլլի հանդիպումից հետո Մեսսիին որակազրկել են: Ակումբը կարծում է, որ 4 խաղով որակազրկելը անարդար քայլ է:
Վերջապես, «Բասելոնա»-ն ցանկանում է իր աջակցությունը ցուցաբերել Լեոնել Մեսսիին, ով վարքային առումով օրինակելի խաղացող է համարվում ինչպես խաղադաշում, այնպես էլ դրանից դուրս»,- ասվում է կատալոնական ակումբի պաշտոնական էջում: