22 բեռնատարի բախում՝ Չինաստանում. կան զոհեր և վիրավորներ
Առնվազն 2 մարդ է զոհվել, և ևս 10-ը վիրավորվել Չինաստանում՝ 22 բեռնատարի բախման հետևանքով: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով տեղական «Դաչ-ուան վան» կայքին և ոստիկանության տարածած հայտարարությանը:
Նշվում է, որ այդ սարսափելի վթարը տեղի է ունեցել Չինաստանի Շանդուն գավառի մայրուղու վրա: Միջադեպից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանները, փրկարարները և բժիշկները:
Ներկա պահին, դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են։ Վթարի պատճառներն այս պահին ճշտվում են:
Որպես նախնական վարկած դիտարկվում է վարորդների կողմից անվտանգ հեռավորությունը չպահելը, ինչը հանգեցրել է վթարի: