Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են BMW-ն ու բեռնատարը. կա 2 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապահի 33-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են BMW մակնիշի 35 FX 741 համարանիշի և ՏHACMAN մակնիշի 20 QQ 720 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ այստեղ: