Ահաբեկչություն՝ Փարիզի օդանավակայանում. զինվորականների վրա հարձակված տղամարդը սպանվել է
Անհայտ տղամարդը հարձակվել է զինվորականների վրա Փարիզի «Օրլի» օդանավակայանում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «BFM TV»-ին:
Նախնական տվյալներով՝ տղամարդը փորձել է զենքը խլել զինվորից, ով պաշտպանում էր օբյեկտը:
Համաձայն հեռուստաընկերության աղբյուրների՝ զինվորականները կրակ են բացել, տղամարդու վրա կրակել են, և նա տեղում մահացել է :
Այս պահին օդանավակայանից տարհանում են մարդկանց՝ անվտանգություն ապահովելու նպատակով և ստուգելու համար, թե արդյոք հարձակվողը հանցակիցներ է ունեցել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանական հատուկ նշանակության ջոկատները: