Ճապոնիայում փղի հարձակման հետևանքով տղամարդ է զոհվել
Ճապոնիայում փիղը հարձակվել է հանգստյան «Adventure World» թեմատիկ այգու աշխատակիցներից մեկի վրա: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Կիոդո գործակալությանը:
Կենդանիների հետ աշխատանքի գծով թաիլանդցի փորձագետ Ուիչաի Մադին գործընկերոջ հետ փղի վանդակ են մտել կենդանուն մաքրելու նպատակով: Որոշ ժամանակ անց փիղը սկսել է բացահայտ նյարդայնանալ, իսկ հետո կնճիթով երկաթե ցցապատի կողմ է նետել աշխատակիցներից մեկին: Դրանից հետո կենդանին մի քանի անգամ կրկին տղամարդուն վանդակով մեկ քարշ է տվել:
Դեպքից անմիջապես հետո 37-ամյա տղամարդուն հոսպիտալացրել են, սակայն վերջինս մահացել է ստացած վնասվածքների պատճառով: Կենդանու նման պահվածքի պատճառը պարզվում է: