Մեր օրերում հայ նացիոնալիստները Հովհաննես Թումանյանին որպես գրանտակեր և ապազգային տարր կպիտակեին
Եթե Հովհաննես Թումանյանը ապրեր մեր օրերում, ապա հայ նացիոնալիստները նրան կպիտակեին որպես գրանտակեր և ապազգային տարր:
Դե ամենայն հայոց բանաստեղծը ոչ ավել ոչ պակաս հասկանում էր, որ կենսունակությունը կորցրած միջնադարյան ադաթները աստիճանաբար քայքայում են հանրույթը՝ ջնջելով ամեն մի լոսավորական դրսևորում:
Թերևս առաջինը առանձնացնենք Գիքորին: Գյուղացի տղան Հայաստանի արքետիպային հերոսն էր, որը հայտնվելով երկու աշխարհների արանքում ինքն իր չիմացության և տգիտության զոհը դարձավ, ինչպես Հայաստանը 1920 թվականին: Սրա մասին մանրամասն կարող եք կարդալ պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանի Պատմության հետագիծը գրքում, նաև կա իմ փոքրիկ հոդվածը, որը կառուցվել է հենց այդ կոնցեպտի վրա:
Մարո, Անուշ, Լոռեցի Սաքո և մյուս ստեղծագործությունները իրենց սուր ծայրով ուղղված էին հայկական ֆունդամենտալիզմի և հետադիմության դեմ: Ստեղծագործություններն այդ ծաղր էին մարդկանց, հանրությանը դժբախտացնող արատավոր երևույթների համար, իսկ նպատակը մեկն էր՝ արմատախիլ անել դրանք: Թումանյանը փորձում էր ապահովել հայ հանրույթի անցումը միջնադարից դեպի նոր ժամանակներ:
Հատկապես կուզեի, որ մարդիկ կենտրոնանան Թումանյանի հենց այս լուսավորական կերպարի վրա: Այլ ոչ թե ապրել նրա կողմից հերքվող հետադիմության մեջ և մեկ երկու հայրենսիրական բանաստեղծություն ցիտել:
Շնորհավոր, լուսավո՜ր մարդ:
Կարպիս Փաշոյան. Ֆեյսբուք