Ռուսաստանը և ԱՄՆ-ն պետք է շահագրգռված լինեն Եվրոմության կայունությամբ. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի ԱԳՆ Ժան Մարկ Էյրոն համարում է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պետք է շահագրգռված լինեն կայուն և հզոր Եվրոմիության գոյության հարցում: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով Journal du Dimanche-ին:
«Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի հետաքրքրություններում է կայուն Եվրոպայի գոյությունը, որը նորմալ գործում է, անհրաժեշտ ողջ պատասխանատվությամբ է մոտենում իր առաջադրանքների կատարմանը, խաղաղության, բարգավաճման և կայուն զարգացման համար պայքարում խաղում է իր դերը»,- ասել է ֆրանսիացի նախարարը: