Իսկ ինչ առաջարկ կարող էին ունենալ, որպեսզի լուծվեր քննարկվելիք խնդիրը
Տեղական իքնակառավարման մակարդակում առկա է մասնակցության երևույթը, երբ որևէ բնակավայրի բնակիչը մասնակցում է թե' տվյալ բնակավայրի կառավարմանը և թե' հոգսերը քաշելուն:
Պետական մակարդակում այդ երևույթը բացակայում է, քանի որ ընդունված է կարծել, որ մասնակցությունն ապահովվում է ողջ ժողովրդի (համամասնական ընտրակարգ) կամ որևէ տարածքի բնակիչների (մեծամասնական կամ նորօրյա խոսքով` վարկանիշային ընտրակարգ) ներգրավմամբ` ներկայացուցիչների ինստիտուտի միջոցով:
Բայց երբ որևէ բարձրաստիճան չինովնիկ մամուլի ասուլիս է տալիս, ապա դիմացիները կա'մ փորձում են նրան սխալ հանել (ընդդիմադիր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ) և կա'մ օճառվել (իշխանամետ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ), իսկ չինովնիկն էլ ընդունում է, որ հենց այդպես էլ պետք է լիներ:
Սակայն ո'չ չինովնիկը և ո'չ էլ լրագրողները երբևէ հարց չեն բարձրացնում` իսկ ինչ առաջարկ կարող էին ունենալ, որպեսզի լուծվեր քննարկվելիք խնդիրը, իսկ մեր երկրում, որքան ինձ է հայտնի, շատ ավելի շատ են հենց քննարկվելիք խնդիրները:
Վախթանգ Սիրադեղյան. Ֆեյսբուք